Ծառայություններ
Ախտորոշումը ստոմատոլոգիայում ատամների ու ծնոտների վիճակի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու միջոց է և լավ արդյունքի գրավական: Ժամանակակից տեխնոլոգիաներն արդեն թույլ են տալիս տվյալներ ստանալ ատամների նույնիսկ ամենաթաքնված արմատախողովակների և մանր ախտահարումների մասին, ինչը նախկինում անհնարին էր: Սա հնարավոր է դարձնում անցկացնել մանրակրկիտ ախտորոշում
Թաքնված կարիեսի ախտորոշման և մանր վնասվածքների հայտնաբերման համար մենք օգտագործում ենք հատուկ սարքեր: Մանրադիտակը թույլ է տալիս տեսնել այն վնասվածքները, որոնք հնարավոր չէ նկատել առանց դետալային խոշորացման:

Ախտորոշման մեթոդները Էրոդենտ ստոմատոլոգիական կենտրոնում
Թվային օրթոպանտոմոգրաֆիա
Համակարգչային տոմոգրաֆիա
Ռադիովիզիոգրաֆիա
Լազերային ախտորոշում
Հատուկ մանրադիտակ Zeiss Extaro 300
Ժամանակակից թվային տեխնոլոգիաները ճառագայթահարման վտանգը հասցրել են նվազագույնին: Նմանատիպ ախտորոշումը առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում: