Ծառայություններ
Բուժման գործընթացի ժամանակ ատամների մակերեսից հեռացվում է փառը, որը հնարավոր չէ հեռացնել տնային պայմաններում՝ ամենօրյա անհատական հիգիենայով:
Սկզբից կատարվում է վերլնդային ատամնային նստվածքների հեռացում գերձայնային ապարատով: Դրա ծայրակալը տատանվում է վայրկյանում 25-30 հազար տատանումների հաճախականությամբ, ինչը առաջ է բերում նստվածքների արագ և անցավ պոկում ատամի մակերեսից:
Այնուհետև ատամի մակերեսը հղկվում է ավազաշիթային ապարատով: Արդյունքը ձեռք է բերվում ատամի մակերեսի վրա մանր լուծվող փոշու և ջրի խառնուրդի ճնշման ազդեցությամբ:
Շատ կարևոր փուլ է փայլեցումը: Առանց մանրակրկիտ փայլեցման՝ բոլոր նախորդ փուլերը նվազ արդյունավետ են: Փայլեցումը կատարվում է խոզանակի և ռեզինի օգնությամբ` օգտագործելով փայլեցնող հղկիչ մածուկներ, իսկ ատամների հպման մակերեսները՝ հատուկ շերտիկների` շտրիպսների օգնությամբ:
Պրոֆեսիոնալ հիգիենան ցուցված է բոլորին: Այցելությունը ստոմատոլոգին տարեկան 2 անգամ հանդիսանում է մեր բոլոր աշխատանքների երաշխիքների պահպանման պայմանը: