Ծառայություններ

Էրոդենտում էսթետիկան կարելի է վերականգնել հետևյալ մեթոդներով՝

  • Ատամների սպիտակեցում
  • Վինիրներ
  • Շապիկներ
  • Պրոթեզավորում
  • Պլոմբավորում ամենաբարձր որակի նյութերով
 

Տարբեր կոնստրուկցիաների (վինիրներ, շապիկներ, պրոթեզներ) պատրաստման ընթացքում օգտագործվում են թվային ստոմատոլոգիայի ամենավերջին ձեռքբերումները CEREC Sirona: Իսկ ստոմատոլոգիական մանրադիտակի կիրառումը վերջնարդյունքը դարձնում է ավելի ճշգրիտ:

Էսթետիկ վերականգնում մեկ այցի ընթացքում

CEREC տեխնոլոգիայի առավելություններն են`

1.  Տհաճ զգացողությունների բացակայությունը, որոնք առաջանում են չափս ստանալիս:

Հրաժեշտ տվեք չափս  ստանալու տհաճ գործընթացին: Այժմ մենք ունենք  ապարատ, որը մի քանի վայրկյանի ընթացքում Ձեր ատամնաշարի պատկերը կտեղափոխի համակարգչի վրա:

2. Առանց լրացուցիչ այցելությունների ստոմատոլոգին

CEREC-ը հնարավորություն է տալիս կատարել էսթետիկ վերականգնում մեկ այցի ընթացքում :

3. Անհարմար ժամանակավոր պրոթեզների բացակայություն:

CEREC-ով պատրաստված կոնստրրուկցիաները չունեն ժամանակային սահմանափակում:

4. Երկարաժամկետ վերականգնում

Օգտագործելով CEREC տեխնոլոգիան Դուք կարող եք վստահ լինել որակի վրա , որն ապացուցված է բազում անգամներ աշխարհի տարբեր երկրներում: Բացի այդ , CEREC-ի շնորհիվ անգամ տարիներ անց Ձեր ժպիտը կմնա նույնքան գեղեցիկ ասես նոր եք այցելել ստոմատոլոգին:

5. Վերականգնման չափը, ինչպես նաեւ ատամի վիճակն ու տեղը չեն ազդում կանխատեսման վրա:

6. Համակարգչային հսկողության ներքո վերականգնումը նվազեցնում է մարդկային գործոնների պատճառով առաջացած սխալները եւ անճշտությունները եւ թույլ է տալիս հասնել 50 միկրոնի ճշգրտության, որը համապատասխանում է ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիայի պահանջներին:

7. Խնայում է և՛ հիվանդի, և՛ բժշկի ժամանակը:

Գործընթացը կատարվում է 4 փուլով.

1.  Խորհրդատվությունից հետո բուժման կարիք ունեցող հատվածը սկանավորվում է: Սկան սարքը կոմպակտ ձեռքի օպտիկական տեսախցիկ է, որը զուգորդվում է լազերային  պրոյեկտորով:

2. Համակարգչի վրա ստեղծվում է ռեստավրացիայի 3D մոդել:

3. Այնուհետև ընտրվում է համապատասխան ձևի և չափի կերամիկական բլոկը,տեղադրվում  համակարգչին միացված հղկող սարքի մեջ: Համակարգչի էկրանին արված ռեստավրացիայի հիման վրա պատրաստվում է կոնստրուկցիան :

4. Պատրաստի կոնստրուկցիան  տեղադրվում է հաշված րոպեների ընթացքում: