
«Էրոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայում օգտագործվում է գերժամանակակից BIO HPP մեթոդ՝ մետաղական հենքերի փոխարեն, որն ունի ոսկորին համարժեք էլաստիկություն, ինչն իր հերթին նվազեցնում է ծանրաբեռնվածությունը իմպլանտների վրա: SKY fast and fixed՝ մեկ օրվա ընթացքում ե՛ւ իմպլանտներ, ե՛ւ ատամնաշար: Սա նշանակում է, որ իմպլանտացիայից ժամեր անց այցելուն ունենում է արդեն ֆիքսված ատամնաշար, իսկ ատամնաշարի վերականգնումն իրականացվում է ժամանակակից Visio Lign մեթոդով: Կլինիկայում առկա է տարածաշրջանում եզակի՝ «CEREC» անվանումը կրող սարքավորումը, ինչը հնարավորություն է տալիս մեկ այցի ժամանակ ստանալ կերամիկական պսակներ, վինիրներ կամ մասնակի անշարժ պրոթեզներ: «Էրոդենտ» կլինիկայում որակյալ ծառայություններն իրականացնում են բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր իրենց մասնագիտական հմտություններն պարբերաբար ամրապնդում են Գերմանիայի եւ Իսրայելի առաջատար կլինիկաներում վերապատրաստումներով: Մեր կլինիկայում առանձնահատուկ ուշադրության է արժանանում իմպլանտոլոգիան, քանզի մենք գտնում ենք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գեղեցիկ եւ վայելուչ ժպիտ ունենալու, իսկ դրա հնարավորությունը հենց տալիս է իմպլանտոլոգիան, որը հնարավոր է իրականացնել բոլոր բուժառուների պարագայում՝ անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից:
«Էրոդենտ» ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2005 թվականին: Այն ժամանակակից կենտրոն է, որն ունի բացառիկ որակավորում ունեցող մասնագետների թիմ և ապահովում է ծառայությունների ամբողջական համակարգ: Կլինիկան ստեղծվել է որպես ընտանեկան բժշկական հաստատություն և հիվանդներին առաջարկում է խնդիրների անվտանգ և որակյալ լուծումներ: Հաջող լուծման բանալին ճիշտ ախտորոշումն է և այն կատարելապես իրականացնելու համար կլինիկայում օգտագործվում են վերջին սերնդի սարքավորումներ` օրթոպանտոմոգրաֆը, համակարգչային տոմոգրաֆիան, մանրադիտակը (CARL ZEISS, EXTARO 300) ներբերանային ֆոտոխցիկը: Կլինիկան առանձնանում է մատուցվող ծառայությունների բազմազանությամբ և հիվանդների խնամքի բարձր որակով: Բժիշկ-ստոմատոլոգները պարբերաբար մասնակցում են ներքին և միջազգային գիտական և գործնական ֆորումների, գիտաժողովների և համագումարների:
Մեր կլինիկան



